Ես ծագումով հայ եմ, պապս 1915-ի Ցեղասպանությունից փրկվել է՝ Ֆրանսիա տեղափոխվելով․ այս անակնկալ բացահայտումը Հանրային ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում արել է կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիեն։ Նա Սթարմուսի պատվավոր հյուրերից է։
«Դա շատ տարօրինակ պատմություն է, որի մասին հայրս իրականում շատ ավելի ուշ իմացավ: Այնպես որ, իմ անունը Շարպանտիե չպետք է լիներ։ Հայկական անուն պիտի լիներ»,- ասել է նա՝ հավելելով, որ իր պապի ազգանունը Սինանյան էր։
Հարցազրույցն ամբողջությամբ Հանրային ռադիոյի եթերում կլինի վաղը, այն հասանելի կլինի նաև armradio.am կայքում։