Ամեն մարդ յուրովի է կարգավորում իր ֆինանսական հարցերը։ Ոմանք նախընտրում են պահել փողը, ոմանք ծախսել, մյուսները ընդհանարապես կարեւորություն չեն տալիս դրան։ Բայց միշտ բոլորն ավելի ու ավելի շատ գումարի կարիք են զգում։ Սովորաբար փող սիրում են այն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես է պետք վարվել դրանց հետ եւ հետեւում են փողի յոթ կարեւոր կանոններին։
1.Ընտրության իրավունք
Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում՝ հարու՞ստ լինել, թե՞ աղքատ։ Մենք ինքներս ենք հազարավոր արգելքներ դնում մեր առաջ եւ չենք հավատում մեր ուժերին եւ մեր կարողություններին։
- Կապիտալի օրենք
Այս պարագայում կապիտալ ասելով պետք է հասկանալ ոչ թե փողը, այլ ձեր ունակությունները։ Այն, ինչ վաստակում եք այսօր, արտացոլում է ձեր հնարավորությունները։ Գումարի չափը կարող է մեծանալ, եթե դուք զարգացնեք ձեր պոտենցիալը։
3.Հեռանկարի օրենք
Ֆինանսական որոշումներ կայացնելիս հարկավոր է մի քանի քայլ առաջ մտածել։ Այսինքն՝ նախքան ինչ-որ նախագիծ սկսելը չպետք է միայն մտածել մեծ եկամուտի մասին։ Թող որ սկզբում շահույթը քիչ լինի, բայց խելամիտ քայլեր ձեռնարկելու դեպքում, դուք կտասնապատկեք ձեր եկամուտը։
- Խնայողության օրենք
Եկամուտների 10%-ը պետք է միշտ մի կողմ դնել։ Եթե 10%-ը շատ է, կարելի է սկսել գոնե 1%-ից։ Միշտ պետք է խնայողություններ ունենալ, որոնք ծայրահեղ իրավիճակներում կարելի է օգտագործել։ Բացի այդ, խնայված գումարը ապահովության եւ ինքնավստահության զգացում է արթնացնում։
- Ներդրման օրենք
Բավականին կարեւոր օրենք։ Ներդրումներ կատարելիս չպետք է շտապել ու արագ հրաժարվել ձեր գումարներից։ Հարկավոր է մանրամասն ուսումնասիրել գործը, որը ցանկանում եք ձեռնարկել։ Անհրաժեշտ է պատասխանատվություն զգալ այն գումարի համար, որը ծախսում եք. չէ որ դուք այդքան ժամանակ եք տրամադրել եւ ջանք թափել այն աշխատելու համար։ Ցանկացած ներդրումային քայլ լուրջ խորհելու կարիք ունի։
- Պահելու օրենք
Պետք է հասկանալ, թե որքան եկամուտ եք ունենում այս կամ այն ներդրումային նախագծից հետո. խոսքը ձեր վաստակած ընդհանուր գումարի կամ խնայած 10%-ի մասին չէ։
- Վերլուծության օրենք
Ժամանակ հատկացրեք եւ վերլուծեք ձեր ֆինանսական ծախսերը եւ հասկացեք, թե ֆինանսական ինչ վիճակում եք գտնվում։ Այս գործողությունը պետք է անել շաբաթը մեկ անգամ։ Մտածեք, թե ինչպես կարելի է ավելի խելամիտ ծախսել ձեր գումարները։ Որքան ավելի շատ մտածեք այս մասին, այնքան ձեր ընդունած որոշումներն ավելի ճիշտ կլինեն։