Դերասանուհի և մոդել Էմմա Հեմինգը ցուցադրել է ամուսնու՝ դերասան Բրյուս Ուիլիսի հետ իր համբույրի լուսանկարը։ Նա սոցցանցերում երկրպագուների հետ կիսվել է համապատասխան լուսանկարով։
44-ամյա Էմմա Հեմինգն իր անձնական բլոգում հրապարակել է 67-ամյա Բրյուս Ուիլիսի հետ համբույրի լուսանկարը։ «Ես նրան շատ եմ սիրում»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ։
Բրյուս Ուիլիսն ու Էմմա Հեմինգը, ովքեր ունեն 23 տարվա տարիքային տարբերություն, ամուսնացել են 2009 թվականին։ 2012 թվականին զույգը դուստր ունեցավ՝ Մեյբլը, իսկ 2014 թվականին ծնվեց Էվելինը։ Նրանցից բացի դերասանն ունի ևս երեք դուստր դերասանուհի Դեմի Մուրից, ում հետ ամուսնացած է եղել մոտ 13 տարի՝ 1987-2000 թվականներին՝ 34-ամյա Ռումերը, 31-ամյա Սկաուտը և 28-ամյա Թալուլան։
Այս տարվա մարտին Բրյուս Ուիլիսի հարազատները հայտարարեցին, որ դերասանի մոտ ախտորոշվել է աֆազիա (ձեռք բերված խոսքի խանգարում, որը կարող է առաջանալ գլխուղեղի վնասվածքից հետո), ինչի պատճառով՝ նա ստիպված է եղել ավարտել կարիերան։