ԱՄՆ-ը թույլատրել է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը թույլատրել է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլևս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է լրագրղների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Նրանք այլևս հատուկ դիմումների կարիք չեն ունենա, որովհետև եթե նրանք օրինական ռեզիդենտներ են, նրանց դա (համապատասխան ընթացակարգն) այլևս հարկավոր չի լինի»,- ասել է մամուլի քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր