Daily Mail-ի բրիտանական հրատարակությունը մտահոգություն է հայտնել մոդել Կարա Դելևինի առողջական վիճակի վերաբերյալ այն բանից հետո, երբ իր տրամադրության տակ է հայտնվել նրա մասնակցությամբ անհանգստացնող տեսանյութ։ Ըստ տաբլոիդի՝ 30-ամյա մոդելը Լոս Անջելեսի օդանավակայան է ժամանել օգնականի և իր շան՝ Ալֆիի հետ՝ ռեփեր Ջեյ Զիին պատկանող մասնավոր ինքնաթիռով թռչելու համար։ Սակայն ինքնաթիռ նստելուց հետո մոդելն անհայտ պատճառով դուրս է եկել։
Հրատարակության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Կարա Դելևին ամենագնացով ժամանում օդանավակայան և թողնում այն։ Ըստ հրապարակման ականատեսների՝ մոդելը ժամանել է նախատեսված ժամից երկու ժամ ուշ և եղել է առանց կոշիկների։
Օգնականը Կարա Դելևինին տվել է ճամպրուկ և ծղոտե գլխարկ, որից հետո օգնել է նրան բարձրանալ ինքնաթիռ՝ ուղեբեռի և շան հետ միասին։ Սակայն 45 րոպե անց մոդելը լքել է ինքնաթիռը։
Իջնելուց հետո մոդելը նստել է եզրաքարին, ծխել ու ակնհայտ խուճապի մեջ սկսել է զանգել ինչ-որ մեկին։