Իմ ՀԵՐՈՍԸ և վերջին հույսս հայի իրական տեսակի նկատմամբ հավատս չկորցնելու:
Հ.Գ.
– Կուբաթլու մտնելու ժամանակ ճանապարհին մի հայի հանդիպեցինք։ Նրա մի ձեռքին նռնակ էր, մյուսում՝ ինքնաձիգ։
Մեզ հետ բարձրաստիճան սպա կար, առաջարկեց նրան հանձնվել, խոստանալով, որ չի սպանի։ Նա չհամաձայնեց, սպառնաց, որ կսպանի մեզ ու սկսեց կրակ բացել։
Ստիպված էինք ոչնչացնել նրան։
Սրանք ադրբեջանցի զինվորականի խոսքերն են, ով ներկա է եղել այդ միջադեպին։
Ցավոք կադրը հեռվից է ու դժվար է նույնականացնել, թե ով է այս հայ զինվորը։
Տեսանյութում երևում է, թե ինչ շատ է թշնամին, ու փաստացի նրա ողջ մնալու շանսերը զրոյական էին։ Մի Ուռալ շակալներով շրջապատված ինքը չի ասում՝ «Կարաբախ ազեռբայջան», ինքը չի հավատում թշնամու բարձրաստիճան սպայի խոսքին. հա, չեն սպանի, բայց երանի կտա, որ սպանված լիներ, որովհետև թշնամական գերության մեջ մնալը մեռնելուց էլ վատ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով։
Չգիտեմ՝ ով է այս զինվորը, բայց խոնարհումս հիշատակիդ, եղբայր։
Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից: