Ինչպե՞ս բարելավել քնի որակը շոգ եղանակին
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս բարելավել քնի որակը շոգ եղանակին

Աշխարհի տարբեր հատվածներում աննախադեպ ջերմային ալիքների սկսվելուց հետո European Insomnia Network-ի հետազոտողները վերջերս ուսումնասիրել են, թե ինչպես են գիշերը դրսի ջերմաստիճանի փոփոխություններն ազդում մարմնի ջերմաստիճանի եւ քնի որակի վրա:  Հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Sleep Research-ում, ցույց է տվել, որ ջերմային հարմարավետությունից դուրս շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարող է մեծապես ազդել մարդու քնի վրա՝ խաթարելով մարմնի ջերմակարգավորման ունակությունը:

Հեղինակները նշում են, որ տարեցները, երեխաները, հղիներն ու հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ կարող են հատկապես խոցելի լինել ջերմային ալիքների՝ քունը խանգարող հետեւանքների նկատմամբ:

Կարեւոր է, որ ննջասենյակում ջերմաստիճանը 25 աստիճանից ցածր լինի։

Հայտնի է, որ քունը դառնում է ավելի մակերեսային եւ ավելի քիչ վերականգնող, եթե սենյակի ջերմաստիճանը շատ տաք է: Հնարավորության դեպքում օդորակիչի փոխարեն օգտագործեք օդափոխիչ սարք: Քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունեք։

Պլանավորեք մարզվելը միայն առավոտյան, երբ ավելի զով է, եւ օրվա ընթացքում շատ ջուր խմեք, որպեսզի օգնեք օրգանիզմին զովանալ գիշերվա ընթացքում: Ալկոհոլը ջրազրկում եւ խանգարում է քունը։ Հնարավորության դեպքում կանոնավոր քնի ժամանակացույց պահեք, հատկապես դա վերաբերում է երեխաներին, եզրակացրել են հետազոտության հեղինակները:

news.am