Ինչպե՞ս տարբերել արթրիտը արթրոզից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս տարբերել արթրիտը արթրոզից

Արթրիտը եւ արթրոզը կարելի է տարբերել ախտանշաններով, Gazeta.ru-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Լիմֆոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Կորոլեւը։

Մասնագետը բացատրել է, որ արթրիտի դեպքում հոդերը ցավում են առավոտյան, իսկ արթրոզի դեպքում՝ երեկոյան։

Բժիշկը նշել է, որ արթրիտի դեպքում օգնում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, վարժությունները, իսկ արթրոզի դեպքում՝ ծանրաբեռնվածությունը միայն վատթարացում է հիվանդի վիճակը, իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը ոչ մի օգուտ չեն տալիս։

Մասնագետը եզրակացրել է, որ արթրիտը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, իսկ հիվանդության գագաթնակետը 40 տարեկանն է։

news.am