National Geographic-ը սեփական արխիվից Եղիսաբեթ II-ի բացառիկ լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

National Geographic-ը սեփական արխիվից Եղիսաբեթ II-ի բացառիկ լուսանկարներ է հրապարակել

National Geographic-ը սեփական արխիվից Եղիսաբեթ II թագուհուց բացառիկ լուսանկարներ է հրապարակել, որոնք տեղ են գտել պարբերականի 1953 թվականի սեպտեմբերի համարում։

«Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերի Վինձորը նստած է հնագույն գահի վրա՝ աչքերը խոնարհված: Մի քանի րոպե առաջ նա սպիտակ հագուստ էր կրում։ Այժմ նա Եղիսաբեթ II-ն է՝ Միացյալ Թագավորության և նրա Համագործակցության թագավորությունների թագուհին՝ ուսերին ոսկե կտոր, ձեռքին՝ ոսկեգործ գավազանը սեղմած, և գլուխին՝ ծանր թագը: Լսվում են «Աստված պահապան թագուհուն» բացականչություններ, որոնք արձագանքում են Վեսթմինսթերյան աբբայությունում, երբ արծաթե շեփորներ են հնչում:

 

1953 թվականի հունիսի թագադրման ժամանակ ոչ ոք չէր կարող կռահել, որ Եղիսաբեթ թագուհու թագավորությունը կտևի ռեկորդային 70 տարի: Սակայն արարողությյունը լուսանկարելու հնարավորությունը չկորցրեց վետերան լուսանկարիչ Ջեյմս Ջարխեն։ Օգտագործելով Leica տեսախցիկը՝ նա փաստագրեց դարակազմիկ ծեսի յուրաքանչյուր պահը, այնուհետև չմշակված կադրերը շտապ ուղարկեց National Geographic Society-ի Կենտրոնական գրասենյակ՝ հատուկ սուրհանդակի միջոցով:

Արդյունքները ոգևորեցին National Geographic-ի խմբագիրներին, ովքեր իրենց 1953 թվականի սեպտեմբերի համարում թողարկեցին այլ լուսանկարները՝ որոնք խամրեցնում էին դեռևս պատերազմից չսպիացած Լոնդոնի վերքերը»,-գրում է պարբերականը։