Եղիսաբեթ II լուսանկարները արտատպվել են տարբեր երկրների թղթադրամների, մետաղադրամների, դրոշմանիշերի ու տարբեր կրիչների վրա։
Քչերին է հայտնի, որ թագուհու և արքայական ընտանիքի ամենահաջող ու ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակից աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է։ Առաջին անգամ թագուհուն նա լուսանկարել է 1943 թվականին, իսկ այնուհետև չորս անգամ՝ 1951, 1966, 1984 և 1987 թվականներին տարբեր լուսանկարչական շարքեր է ստեղծել թագուհու ու արքայական ընտանիքի անդամների համար։
Այս մեկը տակավին արքայադստեր Եղիսաբեթի լուսանկարն է, արված 1951 թվականին։ Հեղինակը Յուսուֆ Քարշն է։
Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից