Հիշողության տարիքային վատացման տհաճ կողմերից մեկն այն մարդու դեմքը, անունը հիշելու անկարողությունն է, որի հետ խոսել եք մի քանի ժամ առաջ։ Չնայած հետազոտողները չեն հասկանում, թե ինչու է տեղի ունենում այդ դիսֆունկցիան, նոր հետազոտությունը, որն իրականացրել է Մերիլենդի համալսարանի Բժշկական դպրոցը, մի քանի նոր հուշում է տվել։ Հետազոտությունը հրապարակվել է Aging Cell ամսագրում։
Օգտագործելով ծերացող մկներին՝ հետազոտողները նեյրոններում նոր մեխանիզմ են հայտնաբերել, որը հանգեցնում է այն բանին, որ սոցիալական այդ փոխգործողությունների հետ կապված հիշողությունները վատանում են տարիքի հետ կապված։ Բացի այդ, լաբորատոր պայմաններում նրանք կարողացել են կագնեցնել հիշողության այդ կորուստը։
Հիշողությունների այն տեսակները, որոնք կապվում են տեղեկության մի քանի մասերի հետ անձնական փոխգործակցության շրջանակում՝ այսպես կոչված սոցիալական ասոցիատիվ հիշողությունները, պահանջում են ֆերմենտի առկայություն, որը հայտնի է որպես PDE11A, ուղեղի այն մասում, որը պատասխանատու է հիշողության համար եւ կապված է կենսափորձի հետ։ Նոր հետազոտությունում գիտնականները փորձել են որոշել PDE11A-ի դերը ծերացող ուղեղի սոցիալական ասոցիատիվ հիշողությունում։
Գիտնականները հայտնաբերել են, որ չնայած ծեր մկները կարող էին առանձին ճանաչել սննդի հոտերն ու սոցիալական հոտերը, նրանք չեն կարողացել հիշել ասոցիացիաները դրանց միջեւ, ինչը նման է տարեց մարդկանց կոգնիտիվ ունակությունների նվազմանը։
Նրանք նաեւ հայտնաբերել են, որ PDE11A-ի մակարդակը տարիք հետ բարձրանում է ինչպես մարդկանց, այնպես էլ մկների մոտ, հատկապես ուղեղի այն շրջանում, որը պատասխանատու է սովորելու եւ հիշողության շատ տեսակների համար. այն հայտնի է որպես հիպոկամպ։
Հետազոտողները փորձել են պարզել, թե արդյոք PDE11A-ի ավելցուկը այդ թելերում այն բանի պատճառն է, որ ծեր մկները մոռանում էին իրենց սոցիալական ասոցիատիվ հիշողությունները եւ այլեւս չէին ուտում անվտանգ սնունդ, որի հոտը նրանք զգում էին այլ մկան շնչառությունից։ Որպեսզի պատասխանեն այս հարցին, նրանք կանխել են PDE11A-ի պարունակության տարիքային մեծացումը՝ գենետիկորեն հեռացնելով մկների PDE11A գենը։ Առանց PDE11A-ի տարեց մկներն արդեն չէին մոռանում սոցիալական ասոցիատիվ հիշողությունը, այսինքն՝ ուտում էին անվտանգ սնունդ, որի հոտը զգում էին այլ մկան շնչառությունում։ Երբ հետազոտողները նորից PDE11A-ն ավելացրին հիպոկամպում, մկները նորից սկսեցին մոռանալ սոցիալական ասոցիատիվ հիշողությունը եւ այլեւս չէին ուտում անվտանգ սնունդ։