Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի երեխաներն այժմ կարող են տիտղոսներ ունենալ
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի երեխաներն այժմ կարող են տիտղոսներ ունենալ

Իր հարցազրույցներից մեկում Մեգան Մարքլը «հարձակվել է» թագավորական ընտանիքի ներկայացուցիչների վրա՝ հայտարարելով, որ նրանք թույլ չեն տվել իր որդուն՝ Արչիին արքայազնի տիտղոսը կրել բացառապես մաշկի գույնի պատճառով։ Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Իսկ, եթե իշխող միապետի թոռները, ըստ սահմանման, կարող են լինել արքայազններ ու արքայադուստրեր, ապա այդ կանոնը բացարձակապես չի տարածվում ծոռների վրա։

Ավելին, արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան եւ արքայազն Լուին իրենց կոչումները ստացել են բացառապես Եղիսաբեթ II-ի առանձին հրամանագրի շնորհիվ: Նա համաձայնվել է դրան միայն ժառանգական գծով նրանց մոտ լինելու պատճառով։ Հիշեցնենք, որ թագուհու մահից հետո բրիտանական գահի հերթում արքայազն Ջորջը դարձավ երկրորդը։

Այժմ, երբ Էլիզաբեթ II-ը չկա, միապետը Կառլ III-ն է: Սա նշանակում է, որ Արչին եւ Լիլիբեթը տեխնիկապես դարձել են արքայազն եւ արքայադուստր։ Երեխաները կարող են կրել այս կոչումը՝ անկախ իրենց ծնողների ցանկություններից։ Ճիշտ է, եւ այստեղ կա մեկ «բայց»։

Կառլ III թագավորը կարող է նրանց զրկել տիտղոսներից՝ հատուկ ընթացակարգով։ Ճիշտ է, հաշվի առնելով, որ Եղիսաբեթ II-ի որդին պայքարում է կրտսեր ժառանգի հետ լեզու գտնելու համար, դա դժվար թե տեղի ունենա:

Աղբյուրը՝ GraziaMagazine

style.news.am



Նման նյութեր