Ռուսաստանում բժիշկները հաջողությամբ հեռացրել են 54-ամյա կնոջ լյարդի հսկայական կիստան
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում բժիշկները հաջողությամբ հեռացրել են 54-ամյա կնոջ լյարդի հսկայական կիստան

Լյուբերցի հիվանդանոցի բժիշկները հաջողությամբ հեռացրել են 54-ամյա բուժառուի լյարդի հսկայական կիստան։ Ինչպես հաղորդում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը, կինը բժիշկներին էր դիմել՝ գանգատվելով որովայնի հատվածի մշտական ցավից ու քաշի նվազումից։

Կնոջն անհանգստացրել է քաշի կտրուկ կորուստը․ ընդամենը մի քանի ամսում նա նիհարել է գրեթե 7 կգ-ով։ Բացի այդ, բուժառուն նաև նշել է, որ սննդի ընդունումներն ուղեկցվում էին որովայնում այրոցի տհաճ զգացողությամբ։ Արդյունքում բժիշկները հետազոտություններ են անցկացրել ու նրա որովայնում հայտնաբերել հսկայական կիստա, որը գտնվում էր լյարդի ձախ հատվածի մոտ։

«Նորագոյացության պատիճը պարունակում էր 500 մլ հեղուկ և այնքան բարակ էր, որ կարող էր պատռվել որովայնի պատի վրա անգամ ամենաչնչին մեխանիկական ներգործության հետևանքով, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցներ պերիտոնիտի զարգացման ու դրա հետևանքով մահվան», – ասել է Լյուբերցի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դմիտրի Սեմենցովը։

Կիստան հեռացվել է փոքրիկ անցքի միջոցով, սակայն ուլտրաձայնային ու ռենտգենյան վերահսկողության տակ։ Վիրահատական միջամտությունը տևել է ընդամենը 30 րոպե։ Բուժառուն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

tert.am