Կառլ III-ը Հարրիին խնդրել է թագահուն հրաժեշտ տալու գնա առանց Մեգան Մարքլի
Advertisement 1000 x 90

Կառլ III-ը Հարրիին խնդրել է թագահուն հրաժեշտ տալու գնա առանց Մեգան Մարքլի

Եղիսաբեթ II-ի մահը տխրեցրել է ողջ աշխարհը։ Թագուհին 96 տարեկան էր, որոնցից 70-ը նա անցկացրել է գահին։ Նրա մահից հետո թագավոր դարձավ նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը (այժմ Կառլ III)։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր կրտսեր որդուն՝ արքայազն Հարիին ասել է, որ Եղիսաբեթ II-ի մահից առաջ թագուհուն տեսակցելու համար կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ Բալմորալ գալը «սխալ կլիներ»։ Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ Հարրին գտնվում էր Ֆրոգմոր-հաուսում, երբ Չարլզը զանգահարել եւ զգուշացրել է, որ տատիկին հրաժեշտ տալու համար Բալմորալ գնալիս Մեգանին իր հետ չտանի։

style.news.am



Նման նյութեր