Կառլ III-ը երդվել է հետևել Եղիսաբեթ II-ի օրինակին
Advertisement 1000 x 90

Կառլ III-ը երդվել է հետևել Եղիսաբեթ II-ի օրինակին

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը հրապարակային ելույթ է ունեցել իր մոր՝ Եղիսաբեթ II թագուհու հիշատակին։ Հեռարձակումն իրականացրել է Sky News հեռուստաալիքը։

Սեպտեմբերի 10-ին իրավահաջորդության խորհուրդը Կառլ III-ին պաշտոնապես հռչակեց Մեծ Բրիտանիայի թագավոր։

Իր ուղերձում միապետն ընդգծել է, որ տեղյակ է, թե ինչ մեծ ժառանգություն և պարտականություններ են անցել իրեն։ Նա հայտարարել է, որ ընդունելով այս պատասխանատվությունը, նա կձգտի հետևել Եղիսաբեթ II-ի ոգեշնչող օրինակին «սահմանադրական կառավարությանն աջակցելու և այս կղզիների և Համագործակցության թագավորությունների ու տարածքների ժողովուրդների համար խաղաղություն, ներդաշնակություն և բարգավաճում ապահովելու համար ողջ աշխարհում»:

Համապատասխան ելույթը թագավորը կարդացել է ժառանգության արարողության երկրորդ փուլի ժամանակ, որով նա հռչակվել է Մեծ Բրիտանիայի նոր կառավարիչ։

Կառլ III-ն ավելացրել է, որ մայրն իր համար հայրենիքին «հավերժ սիրո և անձնուրաց ծառայության» օրինակ է։ Այնուհետև նոր թագավորը ավանդական երդում է տվել՝ պահպանել և պաշտպանել Շոտլանդիայի եկեղեցին, և ստորագրել է երդման փաստաթղթի երկու օրինակ: