4 հոբբի, որոնք պետք է սկսել հենց հիմա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

4 հոբբի, որոնք պետք է սկսել հենց հիմա

Շոգն ավարտվեց, և դրա հետ մեկտեղ՝ երկար զբոսանքները քաղաքում և հավաքույթները պատշգամբներում: Ժամանակն է գտնել նոր հոբբի, որպեսզի ավելի հեշտությամբ վերապրեք տաք ամառվանից բաժանման անխուսափելի տխրությունը: Elle.ru-ն առաջարկում է 4 հոբբի, որոնք կօգնեն այդ հարցում:

Վայելչագրություն

Թերևս, ամենամեդիտացիոն և հանգստացնող հոբբին, որի մասին կարող եք մտածել: Հավատացեք, որ տառեր, սիմվոլներ և հիերոգլիֆներ կենտրոնացվածությամբ գրելը շատ ավելի հետաքրքիր է, քան թվում է։ Իսկ եթե Ձեզ տանջում է անհանգստության զգացումը, ապա վայելչագրությունը կծառայի՝ որպես հակաթույն:

Լուսանկարը՝ INSTAGRAM: @WRITTENWORDCALLIGRAPHY

Նկարչություն

Ժամանակն է գնել նկարչության այն առցանց դասընթացը, որի մասին, երկար ժամանակ է՝ մտածում եք: Ավելին, Patricky-ի ամենահայտնի ստուդիան գործարկել է 45-60 րոպե տևողությամբ վեց դասերի շարք, որտեղ ուսուցչի օգնությամբ կսովորեք նկարչության հիմունքները:

Լուսանկարը՝ INSTAGRAM: @LAURENTAYLORCREATES

Կավագործություն

Ոչինչ չի ջերմացնում այնպես, ինչպես մի բաժակ անուշահոտ սուրճը, հատկապես, եթե այն Ձեր իսկ կողմից պատրաստված բաժակի մեջ է… Սովորեք քանդակել գեղեցիկ փոքրիկ իրեր՝ ափսեներ, գավաթներ, ծաղկամաններ, մոմակալներ: Եվ մի վախեցեք, որ Ձեր բաժակի եզրերն անհավասար կլինեն, իսկ նկարը չափազանց պարզունակ է. որքան պարզ, այնքան լավ:

Գործել

Աշունը գործել սովորելու կատարյալ ժամանակն է: Տրիկոտաժն այս սեզոնի ամենանորաձև ձեռքբերումն է և ամբողջ տարվա գլխավոր թրենդը։ Իսկ ինչ հյուսել՝ աշնանային ժիլե՞տ, փափկամազ սվիտե՞ր, թե՞ շարֆ, ինքներդ որոշեք։

Պատրաստեց Անի Գաբուզյանը