Գերմանիան կսկսի վճարել փախստականներին հայրենիք վերադառնալու համար
Advertisement 1000 x 90

Գերմանիան կսկսի վճարել փախստականներին հայրենիք վերադառնալու համար

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է «Սկզբնական օգնություն պլյուս» նոր միգրացիոն ծրագրի գործարկման մասին, որը վճարումներ է նախատեսում այն փախստականներին, որոնք կորոշեն կամավոր վերադառնալ հայրենիք: Այդ մասին «Իզվեստիա» թերթին պատմել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը:

Նրա խոսքով՝ ծրագիրը, որն սկսել է գործել փետրվարի 1-ից, միգրանտների է ներառում 45 երկրներից, բացառությամբ Արևմտյան Բալկանների պետությունների: Դրա ֆինանսավորման համար ընթացիկ տարում համերկրային կառավարությունը հատկացրել է 40 մլն եվրո:

Ծրագրի հիմքում, հրատարակության տեղեկատվության համաձայն, կամավոր վերադարձի սկզբունքն է: Այն փախստականներին, որոնք կորոշեն հայրենիք վերադառնալ նախքան Գերմանիայում նրանց ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշման ընդունումը, կվճարվի 1200 եվրո: Նրանց, ում մերժել են, կվճարեն 800 եվրո՝ պայմանով, որ նրանք վճիռը չեն գանգատարկի:

Ֆինանսական փոխհատուցումները նախատեսված են 12 և ավելի բարձր տարիքի անձանց համար: Փողի վճարումն իրականացվելու է երկու փուլով. գումարի կեսը միգրանտը կստանա Գերմանիայից մեկնելիս, իսկ մնացածը՝ վեց ամիս իր հայրենիքում ապրելուց հետո:

Ինչպես նշվում է, նոր միջոցառումների համալիրը կլրացնի «Գերմանիայում փախստականների համար վերաինտեգրացման ծրագիրը», որին համապատասխան միգրանտներին երկրից մեկնելու համար 200 եվրո է տրամադրվում ճանապարհային ծախսերի համար, ինչպես նաև օժանդակ վճարում է նախատեսվում 300-500 եվրոյի չափով:

Փորձագետները նշում են, որ այս կերպ Գերմանիան կանցլեր Անգելա Մերկելը ձգտում է քաղաքական միավորներ հավաքել ընտրությունների նախաշեմին:



Նման նյութեր