Իհարկե, դուք լսել եք քնի հորմոն մելատոնինի մասին: Այն նաև անվանում են կյանքի ու երկարակեցության հորմոն: Մելատոնինը ոչ միայն արտադրվում է օրգանիզմում, այլև ստացվում է որոշ մթերքներից, կամ այն կարելի է օրգանիզմ ներմուծել դեղամիջոցների ու հավելումների տեսքով:
Ինչպե՞ս է արտադրվում մելատոնինը
Մելատոնինն արտադրվում է էպիֆիզի կողմից, որն իրենից կոնաձև գեղձ է ներկայացնում: Արևի տրիպտոֆան-ամինաթթու լույսի ազդեցությամբ վերածվում է սերոտոնինի, որն էլ մելատոնին է դառնում գիշերվա ընթացքում: Սրա համար էլ շատ կարևոր է ցերեկը նվազագույնը կես ժամ քնելը: Սակայն մելատոնինի շուրջ 70%-ն արտադրվում է գիշերը: Պրոցեսը սկսվում է մոտավորապես 20:00-ին և առավել ինտենսիվ է դառնում մինչև 24:00-4:00:
Ի՞նչ անել մելատոնինի արտադրությունը մեծացնելու համար
- Արեք ամեն ինչ, որ քնելու պառկեք մինչև ժամը 24:00-ն:
- Եթե ձեզ անհրաժեշտ է չառույգանալ այդ ժամից հետո, հնարավորինս քիչ լույս թողեք վառված:
- Ձեզ համար բավական ժամանակ հատկացրեք ուժերը վերականգնելու համար:
- Քնելուց առաջ մարեք լույսի բոլոր աղբյուրները, փակեք շերտավարագույրները, աչքերը փակելու դիմակ կիրառեք:
- Երբ գիշերն արթնանաք, լույսը մի վառեք:
Ի՞նչ դեր է խաղում մելատոնինը
Մելատոնինի հիմնական գործառույթը կենսառիթմերի կարգավորումն է: Դրա շնորհիվ մենք կարողանում ենք խորը քնել:
Բացի այդ, մելատոնինը
- Ապահովում է էնդոկրին համակարգի արդյունավետ գործունեությունը
- Դանդաղեցնում է ծերության գործընթացը
- Բարձրացնում է իմունային պաշտպանության գործառույթը
- Ապահովում է հակաօքսիդանտային էֆեկտ
- Օրգանիզմին օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ
- Ազդում է օրգանիզմում այլ հորմոնների արտադրության վրա
- Ապահովում է մարսողական համակարգի նորմալ կենսագործունեությունը
- Օգտակար է ուղեղի բջիջների համար:
Եվ եթե մելատոնինը բավարար քանակությամբ չի արտադրվում, մարդն ավելի արագ է ծերանում, առաջանում են քաշի հետ կապված խնդիրներ, այդ թվում և՝ ճարպակալում: Կանանց մոտ մեծանում են վաղ դաշտանադադարի ու կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերը:
Ո՞ր մթերքների մեջ մելատոնին կա
Մելատոնին հայտնաբերվել է որոշակի մթերքների մեջ, իսկ որոշ մթերքներ էլ օգնում են այն արտադրել: Մաքուր տեսքով մելատոնին պարունակվում է եգիպտացորենի, բանանի, լոլիկի, բրնձի, գազարի, բողկի, թզի, վարսակի, ընկուզեղենի, գարու և չամիչի մեջ:
Մելատոնինի արտադրության վրա դրականորեն ազդող մթերքներն են դդումը, նուշը, պանիրը, տավարի միսն ու հնդկահավը, հավի ձուն, կաթը, ծիրանը, թխկին, վարսակի փաթիլները, արևածաղկի սերմերը:
Պետք է նշել, որ օրգանիզմում մելատոնինի արտադրությունը դադարում է ալկոհոլ, կոֆեին, ծխախոտ, ինչպես նաև բետա-բլոկատորներ, քնաբերներ, հակաբորբոքային պրեպարատներ և հակադեպրեսանտներ պարունակող որոշակի դեղամիջոցներ օգտագործելիս:
Տարիքի հետ մելատոնինի քանակությունը նվազում է, ինչը հատկապես զգացվում է 35 տարեկանից հետո, դրա համար էլ մենք պետք է մեր օրգանիզմին օգնենք առավելագույնս արդյունավետ կերպով արտադրել այն:
Առողջացեք բնական ճանապարհով ու հոգ տարեք մելատոնինի մասին:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը