Հայ վիրաբույժը զգուշացրել է ոտքը ոտքին գցելու սովորության վտանգների մասին
Advertisement 1000 x 90

Հայ վիրաբույժը զգուշացրել է ոտքը ոտքին գցելու սովորության վտանգների մասին

ОРТЕКА օրթոպեդիկ առաջին պրոֆեսիոնալ սրահների ցանցի վիրաբույժ-ֆլեբոլոգ Արմեն Ավագյանը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ ոտքերը խաչած նստելու սովորությունը վտանգավոր է: Նա զգուշացրել է, որ նման կեցվածքը նպաստում է ողնաշարի կորությանը, մեջքի ցավերի առաջացմանը, ոտքերի այտուցմանը, նույնիսկ կարող է հանգեցնել երակների վարիկոզի զարգացմանը։

«Պետք չէ ոտքերը խաչել, քանի որ այս դիրքում երկար մնալու արդյունքում կեցվածքն աստիճանաբար թեքվում է։ Մարդու մոտ ողնաշարի առանցքը տեղաշարժվում է, մեջքի մկանները գերլարվում են, ինչի հետևանքով սկսում են ցավերը»,- ասել բժիշկը և հավելել, որ նման սովորությունը մեծ ճնշում է առաջացնում միջողնաշարային սկավառակների վրա և նպաստում դրանց մաշմանը, որն էլ իր հերթին՝ առաջացնում է մեջքի քրոնիկ ցավ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Klara Kulikova, unsplash-ի