Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է վկայել ձեռքերի վիճակը
Advertisement 1000 x 90

Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է վկայել ձեռքերի վիճակը

Ռուս թերապեւտ Լյուդմիլա Լապան Газета.ру-ի հարցազրույցում նշել է ձեռքերի որոշ փոփոխությունների մասին, որոնք կարող են վկայել օրգանիզմում վտանգավոր պրոցեսների մասին։

Մասնագետի խոսքով՝ օրինակ, ձեռքերի խիստ չորությունը կարող է ահազանգել ենթաստամոքսային գեղձի խնդիրների կամ կանդիդոզի մասին, իսկ մաշկի կապտավուն երանգը նշում է արյան խախտված շրջանառության, ինչն էլ, իր հերթին, սրտի խնդիրների մասին։

Թերապեւտը նաեւ նշել է ձեռքերի մաշկի՝ պեպեններ հիշեցնող պիգմենտացիայի մասին։ Այդ նշանը կարող է վկայել այնպիսի օրգանների գործունեության խնդիրների մասին, ինչպիսին են լեղապարկը կամ լյարդը։ Մաշկը ծածկվում է բծերով բիլիռուբինի կուտակման եւ լեղիի լճացման պատճառով՝ ի հետեւանք այդ պաթոլոգիայի։

Բժիշկն ավելացրել է, որ կետերն ու մուգ կամ սպիտակավուն բծերը ձեռքերի եղունգներին կարող են լինել սնկային վարակի նշան։ Այդ դեպքում անհրաժեշտ է մաշկաբանի օգնությունը, տեղեկացրել է «МедикФорум»-ը։

news.am