Ծխելու մասին ո՞ր առասպելներն են պսակազերծվել
Advertisement 1000 x 90

Ծխելու մասին ո՞ր առասպելներն են պսակազերծվել

Ռուս հոգեբան Դիանա Լոբանովան Газета.ру-ի հարցազրույցում նշել է, որ ծխելու մասին որոշ հավաստիացումներն առասպելներ են։

Մասնագետն առաջին հերթին ցրել է առասպելն այն մասին, թե ծխախոտից հրաժարվելը կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացման։ Լոբանովայի խոսքով՝ նիկոտինից հրաժարվելը չի ազդում քաշ հավաքելու վրա ֆիզիոլոգիայի պատճառով։ Որոշ ծխողներ պարզապես ծխախոտը փոխարինում են ուտելիքով, ինչի պատճառով  որոշ ժամանակ սկսում են ավելի շատ ուտել։

Հոգեբանը նաեւ նշել է, որ նիկոտինին փոխարինող թերապիան կարող է օգնել հրաժարվել ծխելուց, բայց այդ դեպքում արժե միանգամից թողնել ծխելը, այլապես մեծ է վնասակար սովորությանը վերադառնալու հավանականությունը։

Լոբանովան նշել է, որ ամեն տարի պակասում է մարդու՝ ծխելը թողնելու ցանկությունը։ Վիճակագրության համաձայն՝ ծխախոտից ինքնուրույն հրաժարվել կարողանում են այն մարդիկ, որոնք հինգ տարուց քիչ են ծխում։

Մասնագետն ավելացրել է, որ  ծխելն օգնում է ցրել լարվածությունը, բայց այդպես կարող է ազդել միայն նիկոտինի այն ոչ մեծ չափաբաժինը, որը մեկ օրում օրգանիզմում հայտնվում է առաջին ծխախոտի հետ։ Այնուհետեւ մարդը սթրես է զգում նիկոտինի էլի մի չափաբաժին ընդունելու պատճառով, տեղեկացրել է NVL-ը։

news.am