3 մթերք, որոնք կօգնեն սպիտակեցնել ձեր ատամները
Advertisement 1000 x 90

3 մթերք, որոնք կօգնեն սպիտակեցնել ձեր ատամները

Խնձոր

Սննդի մեջ խնձորի կանոնավոր օգտագործումը ոչ միայն կդարձնի էմալը ավելի սպիտակ, այլ նաեւ կօգնի կանխել ատամնաքարերի առաջացումը։ Ընդամենը մի նախազգուշացում. մի մոռացեք ատամները խոզանակել խնձոր ուտելուց անմիջապես հետո. եթե խնձորի մասնիկները շատ երկար մնան ձեր բերանում, խնձորաթթուն չափազանց ուժեղ կգործի եւ կարող է վնասել էմալը:

Նարինջ

Նարինջը պեկտինի, կիտրոնաթթուների եւ ասկորբինաթթուների հարուստ աղբյուր է, որոնք հիանալի կերպով հեռացնում են մուգ բծերը եւ ատամնափառը, այդպիսով ապահովելով բնական սպիտակեցնող ազդեցություն:

Ելակ

Այս հատապտուղը հիանալի բնական սպիտակեցնող միջոց է։ Եվ այս ամենը շնորհիվ այն բանի, որ ելակն իր բաղադրության մեջ պարունակում է նաեւ խնձորաթթու՝ մի նյութ, որն օգնում է քայքայել փափուկ ատամնափառը եւ սպիտակեցնել ատամի էմալը:

news.am