Ամերիկացի միլիարդատիրուհին անօթևաններին է նվիրաբերել իր 55 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը
Advertisement 1000 x 90

Ամերիկացի միլիարդատիրուհին անօթևաններին է նվիրաբերել իր 55 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզի Սքոթը, ամենաառատաձեռն մեծահարուստ կանանցից է, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ չորս երեխաների մայրը Բևեռլի Հիլզում գտնվող իր գերշքեղ առանձնատունը նվիրաբերել է Californian Community Foundation հիմնադրամին:

Սքոթը, որը համարվում է աշխարհում չորրորդ ամենահարուստ կինը, նվիրաբերել է 55 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք՝ կից հողատարածքով:

Առանձնատունն ունի լողավազան, թենիսի կորտ, պարտեզ, տասներեք ննջասենյակ, տասնչորս լոգասենյակ:

Հիմնադրամից հայտնել են, որ շքեղ առանձնատան վաճառքից ստացված գումարի իննսուն տոկոսը կտրամադրվի անօթևաններին կացարաններով ապահովելուն:

Հայտնի է, որ Սքոթն ամուսնալուծվելուց հետո բարեգործությանն է տրամադրել 12 մլրդ դոլար:

tert.am