«Մեր ժողովրդին այսպես ոչ ոք երբեք չէր ծաղրել։ Ոչ ոք երբեք ժողովրդին այսպես չորքոտանի, երկար ականջներով կենդանու տեղ չէր դրել»
Advertisement 1000 x 90

«Մեր ժողովրդին այսպես ոչ ոք երբեք չէր ծաղրել։ Ոչ ոք երբեք ժողովրդին այսպես չորքոտանի, երկար ականջներով կենդանու տեղ չէր դրել»

Հրանը Մելիք–Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քիչ առաջ կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ շարունակելու ագրեսիան։ Նա գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի կարող դիմագրավել Ադրբեջանի ճնշմանը և որ ըստ էության Ալիևը ռազմական ճանապարհով կարող է ստանալ այն, ինչ ուզում է։

Դե իսկ կույրին ի՞նչ է պետք՝ մի զույգ աչք։

Ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին Ադրբեջանի ճնշումը սահմանում կավելանա։ Միակ հույսը Իրանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿՆ են։ Դե «հույս» ասվածը, իհարկե, բարձր է հնչում։

Ի՞նչ ասեմ։ Ու այսքանից հետո գտնվում են մարդիկ, որ ասում են պետք է դժվար այս պահին աջակցել իշխանություններին։ Ու՞մ աջակցել՝ Հայաստանում հաստատված օկուպացիոն ռեժիմի՞ն։ Վերջ տվեք։

Հ.Գ. Մի հատ դրա լեզվավարժանքներին նայեք էլի ԱԺ-ում։ Մեր ժողովրդին այսպես ոչ ոք երբեք չէր ծաղրել։ Ոչ ոք երբեք ժողովրդին այսպես չորքոտանի, երկար ականջներով կենդանու տեղ չէր դրել»։