Վաղ արթնացող տարեց մարդիկ ավելի երջանիկ ու առողջ են. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Վաղ արթնացող տարեց մարդիկ ավելի երջանիկ ու առողջ են. հետազոտություն

Տարեց մարդիկ, ովքեր հետեւողականորեն վաղ են արթնանում եւ օրվա ընթացքում ակտիվ են մնում, ավելի երջանիկ են եւ ավելի լավ են անցնում ճանաչողական թեստերը, քան նրանք, ովքեր անկանոն ապրելակերպ են վարում, ասվում է Պիտսբուրգի համալսարանի հետազոտողների կողմից անցկացված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում, հուշում են, որ առողջ ծերացման եւ հոգեկան առողջության համար կարեւոր է ակտիվության բնույթը, այլ ոչ միայն ինտենսիվությունը։

ԱՄՆ-ում տարեցների ամենօրյա գործունեության մասին ավելին իմանալու եւ մտավոր առողջության եւ ճանաչողական գործառույթների հետ կապերը պարզելու համար հետազոտողները հավաքել են 65 տարեկանից բարձր 1800 տարեց մարդու: Մասնակիցները յոթ օր դաստակներին արագացուցիչներ են կրել՝ շարժումները գրանցող սարքեր, եւ հարցաթերթիկներ են լրացրել՝ դեպրեսիայի ախտանիշները եւ ճանաչողական գործառույթները գնահատելու համար:

Վերլուծությունը ցույց է տվել, որ մասնակիցների 37.6 տոկոսը վաղ առավոտյան է արթնացել, ակտիվ է մնացել ամբողջ օրվա ընթացքում եւ ունեցել է օրվա հետեւողական դասավորվածություն է ունեցել՝ միջինում արթնանալով մինչեւ ժամը 07:00-ն եւ ակտիվ մնալով 15 ժամ: Հետազոտության այդ մասնակիցներն իրենց ավելի երջանիկ էին զգում:

Մյուս խումբը, որը բաղկացած էր մասնակիցների 32.6 տոկոսից, եւս կրկնվող առօրյա ռեժիմ ուներ, սակայն մասնակիցներն ամեն օր ակտիվ էին միջինում 13.4 ժամ, քանի որ նրանք առավոտյան ուշ էին արթնանում կամ երեկոյան ավելի շուտ էին քնում։ Այդ խումբն դեպրեսիայի ավելի շատ ախտանիշներ եւ ճանաչողության ավելի ցածր մակարդակ ուներ, քան վաղ արթնացողները:

Մասնակիցների մնացած 29.8 տոկոսն ուներ ակտիվության խանգարված ռեժիմ, որի ժամանակ ակտիվության ժամանակաշրջաններն ամբողջ օրվա ընթացքում մշտական չէին եւ չէին կրկնվում ամեն օր: Այդ մեծահասակներն ունեին դեպրեսիայի ամենաբարձր մակարդակը եւ ամենավատ արդյունքները ճանաչողական թեստերում:

Հետազոտողների խոսքով՝ հոգեկան առողջության եւ ակտիվության բնույթի միջեւ կապը, հավանաբար, երկկողմանի է, նշել են հետազոտողները. դեպրեսիան կամ ճանաչողական խանգարումները կարող են դժվարացնել օրվա հետեւողական կարգի պահպանումը եւ, հակառակը, ակտիվության խանգարված ռիթմը կարող է սրել այդ ախտանիշները:

news.am