«Հենց այս պահին շատ հնարավոր է զոհվում է մի երիտասարդ որը սահմանին մեզ ա պաշտպանում, ու ես այդ մեղքի ծանրության տակ չեմ կարող շնչել»
Advertisement 1000 x 90

«Հենց այս պահին շատ հնարավոր է զոհվում է մի երիտասարդ որը սահմանին մեզ ա պաշտպանում, ու ես այդ մեղքի ծանրության տակ չեմ կարող շնչել»

Ռուբեն Մալայանի ֆեյսբուքյան էջից.

«Հա մտածում եմ ինքս ինձ ինչ ասեմ, որ համոզիչ լինի: Ու չկա: Ոչ հավատ կա, որ մենք ինչ որ մեկին պետք ենք… բայց մի րոպե՝ մենք ասելով ես ում ընկատի ունեմ: Ուղեղները լվացած կատարյալ իդիոտները որոնք այս պետության ղեկին են՝ իրանք էլ ե՞ն «մենք»:

Վերարտադրվող բթացած բիոմասան… ինքն էլ ա՞ «մենք»: Վստահ այդ «մենք»-ը ոչ մեկին պետք չի: Ինձ, որ հաստատ: Ու կա ուրիշ «մենք»-ը: Շատ բարակ դրա շերտը: Ու հենց այդ «մենք»-ը իրեն անզոր է զգում ու խաբված: Արդեն երկար ժամանակ: Ու այդ ամենի տակ կա դեռ գիտակցություն, որ ալտերնատիվա պարզապես չկա, կամ պիտի գնաս, կամ մնում ես ու… դրա պատսխանն էլ չունես:

Ստացվում ա լռիվ հավատի մազից կախված պիտի մնաս, երբ բոլոր տրամաբանվող մտքերը ասում են խիստ հակառակը: Հենց այս պահին շատ հնարավոր է զոհվում է մի երիտասարդ որը սահմանին մեզ ա պաշտպանում, ու ես այդ մեղքի ծանրության տակ չեմ կարող շնչել: Ո՞նց ինձ համոզեմ, որ դեռ ամեն ինչ կորցված չէ: Պիտի հավատամ, որ մենք մեզ ենք պետք, ու մենակ ենք: Ես թշանուց չեմ վախենում, ես հայ եմ, իմ իմացած տեսակի հայ ու, եթե քո մեջ էլ այդ հայը շնչում ա, հավատդ չկորցնես»:



Նման նյութեր