Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում մարտի 25-ին բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից՝ Փարիզ» ցուցահանդեսը:
Artguide.com-ը հայտնում է, որ ներկայացվելու են 19 նկարչի 54 աշխատանք, այդ թվում՝ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Մարտիրոս Սարյանի կտավները:
Աշխատանքները տրամադրել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուներ:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիսի 4-ը, բացման առթիվ տպագրվելու է նաև պատկերազարդ կատալոգ:
Բացի հայկական իմպրեսիոնզիմի՝ որպես գեղարվեստական երևույթ ներկայացնող հոդվածներից, դրանում կներառվեն նաև կենսագրական էսսեներ ցուցադրությանը ներկայացված վարպետների և հետաքրքիր փաստեր նրանց ստեղծագործությունների մասին:
Ցուցահանդեսն ուղեկցվելու է դասախոսություններով, թեմատիկ քննարկումներով, երաժշտական երեկոներով և էքսկուրսիաներով: