Արոնյանը պարտվել է Նեպոմնյաշչուն, հաղթել է Կասպարովին ու Դոմիգեսին. Champions Showdown
Advertisement 1000 x 90

Արոնյանը պարտվել է Նեպոմնյաշչուն, հաղթել է Կասպարովին ու Դոմիգեսին. Champions Showdown

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթանում է արագ շախմատի Champions Showdown – Chess9LX մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է աշխարհի 13-րդ չեմպիոն, Խորվաթիան ներկայացնող Գարրի Կասպարովը: Հենց նրա նկատմամբ սպիտակներով 36-րդ քայլին տարած հաղթանակով մրցաշարը սկսել էր Լևոն Արոնյանը:

Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր օր մասնակիցները 3-ական մրցախաղ են անցկացնում: 2-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը սևերով պարտվել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն, որին զիջել էր նաև Սինկֆիլդի գավաթի խաղարկությունում:
3-րդ տուրում Արոնյանը սպիտակներով 24-րդ քայլին պարտության է մատնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին:
3 տուրից հետո Արոնյանը 2 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Առաջատարը 3 խաղում 3 հաղթանակ տարած Յան Նեպոմնյաշչնին է: 2,5 միավորով նրան հետապնդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:

Այսօր կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնյանը կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ուեսլի Սոյի ու Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, որից 37,5 հազարը կստանա հաղթողը:

shantnews.am