Փորձագետները վերջերս մտահոգություն են հայտնել գազի վառարաններից ներսի արտանետումների վերաբերյալ, գրում է պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի շրջակա միջավայրի առողջության ամբիոնի վարիչ Ջոնաթան Լեւին։
Օդի հիմնական աղտոտիչներից մեկը, որը սովորաբար կապված է գազի վառարանների օգտագործման հետ, ազոտի երկօքսիդն է կամ NO2, որը վառելիքի այրման կողմնակի արտադրանք է: Տնային պայմաններում ազոտի երկօքսիդի ազդեցությունը կապված է ավելի ծանր ասթմայի եւ երեխաների մոտ ինհալատորների ավելի հաճախակի օգտագործման հետ: Այս գազը կարող է ազդել նաեւ մեծահասակների վրա եւ նպաստել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացմանն ու սրմանը:
Բայց կան շատ տներ, որտեղ գազօջախներն ավելի շատ են նպաստում ներսի ազոտի երկօքսիդի մակարդակին, քան դրսի աղտոտմանը, հատկապես ճաշ պատրաստելու ժամանակ։
Գազօջախից ներսի օդի աղտոտվածության աստիճանի վրա ազդում է տան կառուցվածքը, ինչը նշանակում է, որ ներքին միջավայրում NO2-ի ազդեցությունը որոշ մարդկանց մոտ ավելի բարձր է, քան մյուսների համար:
2022 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում չաշխատող գազօջախներն արտանետում են մեթան՝ անգույն, անհոտ գազ, որը բնական գազի հիմնական բաղադրիչն է, այնպիսի մակարդակով, որը մթնոլորտում այնքան ջերմություն է պահում, որքան մոտ 400 000 ավտոմեքենա:
Այս արտահոսքերից մի քանիսը կարող են աննկատ մնալ: Թեեւ գազաբաշխիչ ընկերությունները բնական գազին բուրավետիչներ են ավելացնում, որպեսզի մարդիկ կարողանան արտահոսքի հոտը զգացել նախքան պայթյունի վտանգը, հոտը կարող է այնքան ուժեղ չլինել, որ բնակիչները փոքր արտահոսքեր նկատեն: