Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի թմկահար Ջոն Դոլմայանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել՝ ի պաշտպանություն Հայաստանի:
«Կարծում եմ պետք է բնական գազի կամ նավթի հորատում իրականացնենք: Մեր կրոնական համոզմունքների եւ ազգային պատկանելության համար մշտապես հարձակման ենք ենթարկվել թուրքերի եւ իրենց խամաճիկ Ադրբեջանի կողմից: Երկու պետություններն էլ ղեկավարվում են դեսպոտների կողմից, որոնք ատելություն են տածում քրիստոնյաների նկատմամբ», – լուսանկարին կից գրել է երաժիշտը: