«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանն իր ինստագրամյան էջում խոսել է Հայաստանի հարավային սահմաններին ընթացող մարտական գործողությունների եւ ադրբեջանական հարձակումների մասին: Ամերիկահայ պրոդյուսերը կոչ է արել:
«Խնդրում եմ տարածել նորությունը: Ողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ազատությունների ամենացածր ցուցանիշներից մեկն ունեցող երկիրը անխղճորեն հարձակվել է հարեւան պետության վրա: Սա կարող է ձեզ ծանոթ թվալ, սակայն այն չէ, ինչ դուք լուրերով լսում եք. հայերը կրկին հարձակման են ենթարկվել, իսկ Ադրբեջանը պարգեւատրվում է մեղսակցությամբ, ապատեղեկատվությամբ եւ լռությամբ:
Այլեւս ոչ մի հայի արյուն հանուն նավթի: Աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունը, որը եղել է նաեւ նորարարության, մշակույթի, երաժշտության, արվեստի, սննդի, գինու եւ ուղեղի ներուժի աղբյուր: Հայաստանը չպետք է անփոխարինելի լինի միայն այն պատճառով, որ վաճառքի հանելու նավթ եւ գազ չունի. հայերը կրթել են ձեզ, նրանք կերակրել են ձեզ, դուք ոգեւորել եք նրան մրցումների ժամանակ եւ մասնակցել նրանց համերգներին`նվագելով իրենց երաժշտությունը, նրանք ձեզ ծիծաղեցրել են եւ դուք նրան հեռուստացույցով դիտել եք, նրանք փրկել են ձեր կյանքը:
Խնդրում եմ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ եք արել այդ ամենի դիմաց. օգնելու համար դեռ ուշ չէ։ Ստուգեք կցված համացանցային էջերը, որպեսզի իմանաք ինչ անել: Միացյալ Նահանգները պետք է դադարեցի հարկերի հաշվին Ադրբեջանին տրամադրվող օգնությունը։ Մենք այնքան շատ կարիքներ ունենք ԱՄՆ-ում, եւ մեր քաղաքացիներն անտեսվում են, որպեսզի մենք կարողանանք ընտրողաբար հովանավոր լինել մարդու իրավունքները չարաշահող որոշ կառավարությունների չարաբաստիկ հավակնություններին: Թույլ մի տվեք, որ դա շարունակվի: Դուք կարող եք օգտագործել բոյկոտի ձեր անձնական ձեւերը: Քաղաքական ոլորտի, սպորտի, երաժշտության, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներից իմ ընկերի համար ինձ հետ ընկերանալը բավարար չէ, ժամանակն է Հայաստանի կողքին կանգնելու», – գրել է Էսրաելյանը: