
Սեպտեմբերի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացած՝ «Փյունիկ»-«Սլովանի» հանդիպման ժամանակ հայաստանյան ակումբի հարձակվող, նիգերիացի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն խփած գոլից հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Յուսուֆը ցուցադրել է շապիկը, որին գրված էր՝ «Կանգնեք Հայաստանի կողքին»։ Ֆուտբոլիստն օգտագործել է «Խաղաղություն» հեշթեգը։ Գրառման մեջ նաեւ նշված էր՝ «Մեզ այստեղ դուր է գալիս»։