Բլոգեր Շուշան Ստեփանյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ կոչ անելով միջազգային հանրությանը:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան սահման՝ թիրախավորելով քաղաքները, քաղաքացիական օբյեկտները և մարդկանց։ Երկու օրվա ընթացքում հաստատվել է 105 մարդու մահ։ Ռմբակոծվել են տարբեր շենքեր, տներ, շտապօգնության մեքենա։ Ադրբեջանը տարիներ շարունակ ռազմական հանցագործություններ է կատարում և պրծնում, քանի որ դրա մասին քիչ մարդիկ են խոսում։ Սա «հակամարտություն» չէ, սա վաղուց ծրագրված ազգի մաքրում է։
Եվ այս տեսանյութը օգնության ճիչ չէ, այլ հիշեցում, որ մենք բոլորս ապրում ենք նույն աշխարհում և պետք է հոգ տանենք և աջակցենք միմյանց:
Ահա թե ինչ կարող եք անել՝ օգնելու համար.
– Խոսել. Խոսեք իրավիճակի մասին.
– Ուսումնասիրություններ անել: Ապրելով ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում, իրավիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելը րոպեների հարց է:
– Հոգ տանել փոքր ազգերի մասին, որոնք այնքան ուշադրության չեն արժանանում, որքան անհրաժեշտ է:
– Հետևեք միայն վստահելի նորություններին:
– Տարածեք այնքան, որքան կարող եք: Կիսվեք տեղեկություններով, գրառումներով, նորություններով:
– Ստուգեք ձեր հայ ընկերներին: Նրանք կարող են ձեր հոգեբանական աջակցության կարիքը ունենալ»,- գրել է Շուշան Ստեփանյանը:
Տեսանյութը՝ այստեղ