Քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը կապված է քաղցկեղից մահվան ռիսկի հետ
Advertisement 1000 x 90

Քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը կապված է քաղցկեղից մահվան ռիսկի հետ

Նոր հետազոտությունը եւս մի պատճառ է ներկայացնում՝ գազավորված ըմպելիքների օգտագործումը նվազեցնելու համար. չափից շատ քաղցր ըմպելիքներ խմելը կարող է մեծացնել քաղցկեղից մահվան ռիսկը:

«Ցավոք, ամերիկացիները գերազանցում են շաքարի օգտագործման նորմը, իսկ քաղցր ըմպելիքները քաշի ավելացման, ճարպակալման եւ գիրության ռիսկի հայտնի գործոններ են»,- բացատրել է ԱՄՆ Ուռուցքաբանական հանրության համաճարակաբանական հետազոտությունների ավագ գիտական ​​տնօրենը, հետազոտության առաջատար հեղինակ Մարջորի Մաքքալոուն։

Արդյունքները, ըստ երեւույթին, կապված են մասնակիցների մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսի (BMI) հետ, ովքեր կանոնավոր կերպով խմում էին այս շաքարով քաղցր ըմպելիքները, ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտողներն օգտագործել են Քաղցկեղի կանխարգելման հետազոտության տվյալները եւ կապ փնտրել այդ ըմպելիքների եւ քաղցկեղի 20 տեսակների միջեւ։

Նրանք հետեւել են հետազոտության մասնակիցներին 1982-ից մինչեւ 2016 թ., երբ ավելի քան 934.000 ոչ քաղցկեղով հիվանդ մարդիկ տեղեկատվություն են տրամադրել իրենց կողմից ըմպելիքների օգտագործման վերաբերյալ։

Արդյունքները, ըստ երեւույթին, կապված են մասնակիցների մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսի (BMI) հետ, ովքեր կանոնավոր կերպով խմում էին այդ քաղցր ըմպելիքները, ասվում է հետազոտության մեջ:
Հետազոտողներն օգտագործել են Քաղցկեղի կանխարգելման հետազոտության տվյալները եւ կապ փնտրել այդ ըմպելիքների եւ քաղցկեղի 20 տեսակների միջեւ։

Հետազոտողները պարզել են, որ մինչեւ 2016 թվականը քաղցկեղից մահացել է 135 հազարից մի փոքր ավելի մասնակից:

Թեեւ օրական երկուսից ավելի շաքարով քաղցր ըմպելիք խմելը կապված չէ քաղցկեղի բոլոր տեսակներից մահացության հետ՝ նրանց համեմատ, ովքեր այդպիսի ըմպելիքներ չեն օգտագործման, այն կապված է ճարպակալման հետ կապված քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Դա ժխտվել է մարմնի զանգվածի ինդեքսի ճշգրտումից հետո:

Շաքարով քաղցրեցված ըմպելիքները կապված էին հաստ աղիքի եւ երիկամների քաղցկեղից մահացության բարձր ռիսկի հետ, որը պահպանվել է նաեւ մարմնի զանգվածի ինդեքսի ճշգրտումից հետո:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի Cancer, Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում։

news.am