Այսօր ՀՀ Արարատի մարզի Արևաբույր համայնքում վերջին հրաժեշտը տվեցինք Ջերմուկի պաշտպանության ընթացքում զոհված եզդի հոգևորական Սիաբանդ Թամոյանին (շեխ Յուրո) և իր ընկեր՝ եղբայրակից հայ ժողովրդի զավակ Արթուր Խաչատրյանին։ Նրանց վերջին խոսքը եղել է. «Ետ քաշվել չկա, պահենք սուրբ հողը, եթե մեռնել, ապա միասին», այդպես էլ եղավ, երկու եղբայր՝ հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հող հայրենի:
հերոսական այս օրինակը ևս մեկ անգամ փաստում է հայ-եզդիական դարավոր անդավաճան եղբայրությունը, եզդի ժողովրդի պատրաստակամությունն ի պաշտպանություն Հայոց սուրբ հողի և ժողովրդի։
Հավերժ փառք մեր անմահ հերոսներին։
Խդր Հաջոյանի էջից