
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դժգոհ է մնացել Անգլիայի առաջնության «Հալ Սիթիի» դեմ անցկացրած խաղի արդյունքից (0:0):
«Մենք շատ հիասթափված ենք, և դա նորմալ է, երբ չի հաջողվում հաղթանակ տանել խաղում: Մենք գերազանց պահեր ունեինք, որպեսզի խփեինք, մենք պետք է հաղթեինք այսօր: Դա շատ կարևոր խաղ էր:
Ես չեմ տեսել «Հալ Սիթիի» դարպասապահի կողմից կատարված ինչ-որ երևելի սեյվեր: Որոշ սեյվեր նա ուղղակի տեսախցիկի համար էր կատարում»,- ասել է Իբրահիմովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը