UFC նախագահ Դենա Ուայթը գտնում է, որ թեթևագույն քաշում կազմակերպության նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին ավարտել է կարիերան: Վերջին 2 մենամարտերում Ռոուզին պարտվել է՝ նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմից և Ամանդա Նունիեսից:
«Ես չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել հենց այստեղ և հիմա, որովհետև ամեն ինչ նրանից է կախված, բայց ես չէի ասի, որ նա կվերադառնա: Ես կարծում եմ, որ նա ավարտել է: Նա կհեռանա և կսկսի կյանքն առանց մենամարտի»,- Ուայթի խոսքերն է մեջբերում MMA Fighting-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը