Նախկին բռնցքամարտիկ Ադամ Վայնանտը, ով տվյալ պահին աշխատում է՝ որպես տաքսու վարորդ, UFC չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին ասել է, որ վերջինս չի հաղթի նույնիսկ իրեն, էլ ուր մնաց՝ Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերին:
«Մոտ 6 ամիս առաջ ես մեքենայով Լաս Վեգասում նրան և մի աղջկա տանում էի հյուրանոց: Ես իսկապես չգիտեի, որ դա ՄաքԳրեգորն է: Նա իմ էկրանի վրա տեսավ մարտերի մասին կայքը և հարցրեց, թե ինչ եմ մտածում Ֆլոյդ Մեյվեյզերի հետ մենամարտելու Քոնոր ՄաքԳրեգորի ցանկության մասին: Ես ասացի. «Քոնորը բռնցքամարտում ինձ էլ չի հաղթի, էլ ուր մնաց՝ բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկին»:
Ի պատասխան՝ նա ոչինչ չասաց: Հետո ես նրա համար բացեցի դուռը, նա դուրս եկավ և ասաց. «Ես Քոնոր ՄաքԳրեգորն եմ»: Ինչին ես ծիծաղելով պատասխանեցի, որ մնում եմ իմ մտքին: Նա սեղմեց ձեռքս և հեռացավ: Կարծում եմ՝ նա հիացավ իմ քաջությամբ»,- պատմել է Վայնանտը The Ring-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը