Աշխարհի չեմպիոնուհին վերջին տուրում էլ չխղճաց մրցակցին. Մարիամ Մկրտչյանը 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց մրցաշարը
Advertisement 1000 x 90

Աշխարհի չեմպիոնուհին վերջին տուրում էլ չխղճաց մրցակցին. Մարիամ Մկրտչյանը 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց մրցաշարը

Ռումինիայում ավարտված  մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի Աշխարհի առաջնությունում իր ֆանտաստիկ ելույթներով աչքի ընկավ  Մարիամ Մկրտչյանը: Նա տարավ 11 հաղթանակ և 11 հնարավորից վաստակեց նույնքան միավոր, ինչը աննախադեպ բացառիկ արդյունք է ամբողջ մրցաշարի 620 մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ Մարիամը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր դեռ երեկ, սակայն այսօր ևս մարտական տրամադրվեց ու նույնիսկ չեմպիոնի կարգավիճակում կես միավոր չտվեց մրցակցին: Վերջին տուրում Մարիամը հաղթեց Վալերիա Ռեգերին: Նշենք, որ մոտակա մրցակիցները Մարիամից հետ մնացին 2,5 միավոր:

Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունների պատմության մեջ հայ շախմատիստուհիներից դեռ ոչ մեկին չէր հաջողվել տարիքային որևէ խմբում չեմպիոնուհու տիտղոսին արժանանալ:

shant.am