Հիմա պարզ է, թե որ թիմի վրա պետք է խաղադրույք կատարել:
68-ամյա շվեդ մասնագետը եռամյա պայմանագիր ստորագրեց Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ:
«Մենք պետք է աշխատենք այն նյութի հետ, ինչ ունենք: Կաշխատենք խաղալ այնպես, ինպես 90-ականների Նորվեգիայի հավաքականը»,- ասել է Լագերբեկը, ում խոսքերն է մեջբերում Dagbladet.no-ն:
Իսլանդիայի հավաքականը Լագերբեկի գլխավորությամբ անցավ Եվրո-2016, որտեղ հասավ մինչև քառորդ եզրափակիչ:
Մինչև Իսլանդիայի հավաքականում նշանակվելը Լագերբեկն աշխատել էր Շվեդիայի և Նիգերիայի ազգային թիմերի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը