Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ես սովորել եմ բրիտանական դպրոցում։
Բակալավրիատս արել եմ Եվրոպական ակադեմիայում։
Մագիստրատուրաս արել եմ Ամերիկյան ծրագրով՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում։
Աշխատել եմ արևմտյան ֆինանսավորմամբ Փինք Արմենիա հասարակական կազմակերպությունում, 4 տարի։
Մասնակցել եմ ԱՄՆ պետքարտուղարության առաջնորդության ծրագրին՝ շրջելով ԱՄՆ նահանգների մի շարք ինստիտունտներում։
Բազմաթիվ վերապատրաստումներ ու կրթական ծրագրեր եմ անցել արևմտյան ծրագրերով։
Ինձ օգնել ու դուխ ա տվել, որ վավերագրական ֆիլմեր անեմ իմ ընկերս ու դասախոսս՝ Դեյվ Բլոսը, որն ամերիկացի է։
Առաջին ֆիլմս անելուց Թիլիսում գտել եմ հայ ազատագրական կռիվների մասնակից մեծ պապիս՝ Վահան Չերազի գնակահարության արձանագարությունները ու պարզել, որ նրան գնակահարել են նաև որպես անգլիացի լրտես։ Նա անգլիացի լրտես չէր, բայց անգլիական կրթություն ուներ և Անդրանիկ զորավարի համար թարգմանում էր, երբ անգլիացի կապիտան Բոշն ու մայոր Գիբսոնը ժամանել էին մեր տարածաշրջան։ Դա Սովետական իշխանության համար հիմք էր, որ նա լրտես է։ Նրան գնդակահարլ են նաև որպես դաշնակցական, բայց նա դաշնակցական չէր:
Մայրս 15 տարի աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ Ազատություն ռադիոկայանում։
Հայրս հանդուրժող էր ու ձախ, բայց երկար տարիներ գրում էր, որ ռուսաֆոբիան կործանելու է մեզ, դրա համար հրապարակել է Ռուսուլմանի նոթեր գիրքը, որտեղ 2010-ականներից նրա լիքը հոդվածներ են, թե ինչպես է ռուսաֆոբիան բերելու այս աղետը։ Ճիշտ էր։
Հորս եղբայրը վիզ ա դրել Հայաստանի անկախության համար ու վիզ ա դրել, որ էդ անկախության մեջ հայերը արժանապատիվ ու արդար ապրեն, դրա համար արևմտյան ֆոնդերը ֆինանսավորել են:
Պապս՝ Ռաֆայել Իշխանյանը, պայքարում էր Խորհրդային միությունից Հայաստանի անկախության համար և գրել է Երրորդ ուժի բացառման օրենք հոդվածը, որտեղ բացի այն, որ ասում էր, որ մենք ինքներս մեզ պիտի ապավինենք, նաև փորձում էր համոզել, որ թուրքը վտանգավոր չի այլևս․ սխալվել էր, բայց նա տեսավ Հայաստանի անկախությունը ու Լևոն Տեր-Պետրոսյանին լեզվի օրենքին կողմ քվեարկել տվեց։ Նա բոլորին ջախջախել է, որ Ուրարտուն Հայաստան է և դա Արարատյան թագավորությունն է։
Նախնիներիցս Հարություն Խաչատրյանը, Սարգիս Ճեպեճյանը, Վահան Չերազը կռվել են, որ ես երկիր ու անկախություն ունենամ։ Ես մասնակցել եմ հայ ժողովրդի դեմ 44-օրյա պատերազմին, որը հետո պարզվեց, որ ահաբեկչություն է։
Մենք բոլորս մեր ժամանակաշրջաններում զբաղվել ենք հայ ժողովրդի անկախության, ազատության, բարեկացության, համերաշխության, իրավունքների պաշտպանության համար։ Մեզնից՝ իմ ու ձեր նախնիներից, հայրերից ու մայրերից շատերը մեռել են, մենք էլ ենք մեռնելու։
Բայց մեր բոլորիս կյանքը կապվում է հայ ժողովրդի հետ, մեր տարածքի, լեզվի, մշակույթի, մեր ընկերների, մեր կայֆերի ու քեֆերի հետ։
Ուրեմն, այսքանից հետո, ինչու հավատալ ԱՄՆ պետական գործչին և ոչ թե ձեր մարդկանց, ձեր գիտնականներին, ձեր մասնագետներին, ձեր զինվորականներին։
Ես հայ եմ, այդուհանդերձ արևմուտքը ինձ ձևավորել է, անցել եմ նրանց նպատակների համար ստեղծված ինստիտուտներով և ասում եմ՝ հայ ժողովրդի շահը նրանց շահերի հետ չի համընկնում, և չի կարող համընկել, որովհետև նույն շենքում ձեր կողքի հարևանի ու այլ քաղաքում, այլ շենքում ապրող մարդու հոգսը նույնը չի կարա լինի։
Ձեր տակի հարևանը, եթե գազ չունի, դուք էլ չունեք։ Բայց ԱՄՆ-ում Ջոն Սմիթի գազը, ձեր գազի հետ կապ չունի։ Եվ նա չի քննարկում ՀԱՊԿ-ն ա լավ, թե ոչ, 5-րդ դարում՝ մեզնից 1500 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցի գրած տառերով, որը կարծում էր, որ Քրիստոնեությունն ավելի լավ ա մեզ համար՝ հայ ժողովրդի համար։
Հավատացեք ձերոնց, խնդրում եմ»։