COVID-19 համաճարակն այլևս անցյալում է:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է CBS հեռուստաալիքը:
«Համաճարակն ավարտված է: Եթե նկատել ենք, ոչ ոք դիմակ չի կրում, բոլորը, կարծես, հիանալի վիճակում են», -հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Միաժամանակ, նա խոստովանել է, որ դեռևս շոշափելի են COVID-19-ի հետ կապված խնդիրները:
«Մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հավելել է Բայդենը: