Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ձեռնարկած ագրեսիային։ Նա նաև տեղեկացրել է նոյեմբերին սպասվող շրջագայությունը չի չեղարկվի և երաժշտության միջոցով կփորձի սփոփել հանդիսատեսին:
«Սեպտեմբերի 13-ից ի վեր ես ուզում եմ տանը նստել և չեղարկել իմ կյանքի ամեն ինչը, բայց նաև շնորհակալ եմ Աստծուն, որ որոշակի մխիթարություն եմ գտնում երաժշտություն ստեղծելու միջոցով: Այս ամենն օգնում է ինձ ողջամիտ մնալ վերանշյալ հարցում: Հուսահատություն․․․ և միգուցե իմ հանդիսատեսին երաժշտության միջոցով նման հանգստություն է պետք:
Այսպիսով, ասեմ, որ ԱՄՆ-ում և Կանադայում նոյեմբերյան շրջագայությունների ժամկետները դեռևս չեն չեղարկվի:
Իմ սիրտը սեպտեմբերի 13-ից ի վեր զոհված ավելի քան 130 զինվորների ընտանիքների հետ է, նրանք զոհվել են ադրբեջանական բանակի ներխուժման հետևանքով, ովքեր գրավել են 10 քառակուսի կիլոմետր հայկական տարածքից:
Ցավոք, միջազգային լրատվամիջոցներն Հայաստան ներխուժումը ներկայացնում են որպես «սահմանային բախումներ», քանի որ այս օրերին մի քիչ ավելի շատ նավթ են ստանում Ադրբեջանից՝ ռուսական նավթի պակասը լրացնելու համար: Տեսնենք՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն և կստանա Հայաստանը ռազմական օգնություն, թե՞ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համար «կարևոր» կամ «բավականաչափ հարմար» չէ այս իրավիճակի մասին որևէ բան ասելը։ Ես տանել չեմ կարողանում քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին, ուստի այլևս էներգիա չեմ ծախսի սրա վրա»,- գրել է Տիգրան Համասյանը: