Եվրամիության անդամ 4 երկիր՝ Լեհաստանը, Էստոնիան, Լիտվան և Լատվիան արգելել են զբոսաշրջային նպատակով ռուսների մուտքն իրենց պետություն, հայտնում է РБК-ն:
Ընդ որում, նշվում է, որ որոշումը ՌԴ ոչ բոլոր քաղաքացիների վրա է տարածվում:
Արգելանքը վերաբերում է նաև այն ռուսներին, որոնք երրորդ երկրների կողմից շենգենյան վիզա են ստացել:
Ըստ Էստոնիայի վարչապետ Կայ Կալլասի՝ երկրներն այդ միջոցները ձեռնարկել են «հասարակական կարգուկանոնի և անվտանգության պաշտպանության նպատակով»:
«Տարածաշրջանային համաձայնագիր է ձեռք բերվել, և այժմ մենք կշարունակենք աշխատել սահմանափակել զբոսաշրջությունը Ռուսաստանի քաղաքացիների համար ամբողջ Եվրոպական Միությունում», – ասել է նա: