Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ Էրիկ Գեղամյանը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ Էրիկ Գեղամյանը

Հայ-Ռուսական համալսարանից հայտնում են.

«Սրտի խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, Կապանի զորամասի 2-րդ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, լեյտենատ Էրիկ Գեղամյանը։

Հայ-Ռուսական համալսարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, նրա ընկերներին և հարազատներին… Փառք մեր հերոսներին»։