Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը և թագավորական ընտանիքի մյուս անդամները Ուեսթմինսթերյան աբբայությունում, որտեղ կայացել է հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորության արարողությունը, երկու րոպե լռությամբ հարգել են թագուհու հիշատակը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայի թագավորը հուզվել է մոր՝ ամենաերկար կառավարած միապետի հուղարկավորության արարողության ժամանակ:
Թագուհու դագաղին դրված է եղել Չարլզ Երրորդի ընտրած ծաղիկներից հյուսված պսակ՝ «Ի հիշատակ՝ սիրով և հարգանքով. Չարլզ Ռ.» գրությամբ բացիկով:
Նշվում է, որ արարողության ժամանակ Չարլզից բացի հուզվել է նաև կրտսեր եղբայրը՝ արքայազն Էնդրյուն: