Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության արարողությունը:
Բացի միլիոնավոր բրիտանացիներից, երկրի նախկին միապետին հրաժեշտ տալու համար Միացյալ Թագավորություն են ժամանել համաշխարհային առաջնորդները:
Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր տրամադրությամբ և ժպիտով ժամանում Վեսթմինսթերյան աբբայություն:
Հիշեցնենք, որ համանման սկանդալի կենտրոնում երեկ հայտնվել էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին ևս Թագուհու դագաղի կողքին նկատել էին զրուցելիս, կատակելիս և լուսանկարվելիս: