Արաբ 43-ամյա տղամարդը, ով «ամուսնության մեջ հուզական կայունություն էր փնտրում», 53 անգամ ամուսնացել է
Advertisement 1000 x 90

Արաբ 43-ամյա տղամարդը, ով «ամուսնության մեջ հուզական կայունություն էր փնտրում», 53 անգամ ամուսնացել է

Սաուդյան Արաբիայի բնակիչը 43 տարվա ընթացքում ամուսնացել է 53 անգամ, գրում է Oddity Central-ը։ Ինչպես ինքը՝ տղամարդն է ասել, այս ամբողջ ընթացքում ամուսնության մեջ հուզական կայունություն էր փնտրում։

Աբու Աբդուլլահն առաջին անգամ ամուսնացել է 20 տարեկանում։ Նրա ընտրյալը վեց տարով մեծ է եղել, իսկ երեք տարի անց զույգը սկսել է խնդիրներ ունենալ։ Տղամարդը կնոջն ասել է, որ պատրաստվում է տուն բերել երկրորդ կնոջը, իսկ հետո երրորդին ու չորրորդին։ Թեև դա չի փոխեց իրավիճակը. կանայք սկսել են վիճել միմյանց հետ, ուստի Աբուն բաժանվել է բոլորից և մնացել մենակ:

Դրանից հետո Աբդուլլահը ևս մի քանի տասնյակ անգամ ամուսնացել է, բայց այդպես էլ չի հանդիպել մի կնոջ, ում հետ իրեն հարմար կլիներ։ Նրա խոսքով՝ ամենակարճ ամուսնությունը տևել է ընդամենը մեկ գիշեր։ Այժմ ամուրի Աբուն ասում է, որ այլևս չի պատրաստվում ամուսնանալ և արդեն սովորել է մենակությանը։

 



Նման նյութեր