Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երգչուհի Ալլա Պուգաչովայի գրառումն այն մասին, որ իրեն էլ ավելացնեն «օտարերկրյա գործակալների» շարքում, Կրեմլում չեն մեկնաբանում։ «Կրեմլը չի մեկնաբանում Ալլա Պուգաչովայի սոցկայքային գրառումը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք որ Պրիմադոննան նման գրառում էր արել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նրա ամուսնուն՝ հումորիստ Մաքսիմ Գալկինին ճանաչել էին որպես «օտարերկրյա գործակալ»։