«Հայաստանն էս մարդկանց համար քարոզչական դիվերսիա իրականացնելու համար պարարտ հող ունեցող տարածք է». Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանն էս մարդկանց համար քարոզչական դիվերսիա իրականացնելու համար պարարտ հող ունեցող տարածք է». Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճույք կարելի է ստանալ դիտարկելով Արևմտյան գործակալական ցանցի քարոզչական աշխատանքը սոցիալական ցանցերում ու մեդիայում: Ամեն տեսակի մարդ ունեն՝ անլուրջ ծաղրածուից մինչև լուրջ մանիպուլացնող վերլուծաբաններ, միասռականից մինչև տեռորիստ, նիկոլի հետանցքի բնակչից մինչև 3 տարի նիկոլին խիստ ընդդիմացած ու զրկանքներ կրած մարդիկ: Իզուր չի, որ հենց Արևմուտքում ա ստեղծվել soft power եզրույթը ու իզուր չի, որ հենց իրանք են ապացուցում, որ երբեմն soft power-ը ռազմական միջամտությունից ավելի ազդեցիկ է:

Դե, իսկ Հայաստանն էս մարդկանց համար քարոզչական դիվերսիա իրականացնելու համար պարարտ հող ունեցող տարածք է ու շատ գեղեցիկ ձևով իրանք perform են անում իրանց առաքելությունը:

Հ.Գ. Նույն ձևով ապշել կարելի է դիտարկելով ռուսկան գործակալական ցանցի անճարությունն ու ապիկարությունը»:



Նման նյութեր